Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

«Էս ի՞նչ են անում, ինչո՞ւ են մեր նկատմամբ էսպես վարվում»

«Էս ի՞նչ են անում, ինչո՞ւ են մեր նկատմամբ էսպես վարվում»
26.09.2019 | 13:05

«Ժողովուրդը» գրում է․«Սեպտեմբերի 24-ին «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանը, ստանալով ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության մասին բացառիկ տեղեկությունը, հրապարակեց ArmLur.am կայքում: ՀՀ ոստիկանությունը հաստատեց մեր տեղեկությունը, հետո գրեցինք, թե ինչպես է դեպքը եղել, ինչ զենքով է կրակել և այլն: «Արժանապատիվ մարդ եմ, արժանապատիվ գեներալ: Հիմա իմ ողջ կյանքի արածը ջուրն է ընկնում… Էս ի՞նչ են անում, ինչո՞ւ են մեր նկատմամբ էսպես վարվում»,- ասել է նախկին բարձրաստիճան պաշտոնյան և ինքն իրեն գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում հասցրել»:

Նշենք, որ Հ. Հարությունյանը վերջին 1 տարվա ընթացքում շատ ընկճված է եղել, անտրամադիր ու մտահոգ: Նա ամիսներով փակվել է իր առանձնատանը, չի շփվել շատ մարդկանց հետ: Իսկ նրանք, ովքեր այս ընթացքում նրա հետ առերես կամ հեռախոսով խոսել են (այդ թվում և «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը), կարող են մտաբերել, որ Հայկ Հարությունյանը հաճախ է խոսել այն մասին, ինչ հրապարակել է ArmLur.am-ը` որպես նրա կյանքի վերջին րոպեներին արտահայտած մտքեր: Ավելին` «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ ունի, որ Հայկ Հարությունյանը առաջիկա օրերին կրկին պետք է ՀՔԾ-ում հարցաքննվեր Վահագն Հարությունյանի կողմից փոխված պարկուճների գործով անջատված մասով: Բացի այդ` նաև մի քրեական գործ կա հարուցված ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչությունում գրանցված չարաշահումների մասով` ճիշտ այն ժամանակահատվածին վերաբերող, երբ ՀՀ ՔԿՀ ղեկավարը եղել է հենց Հայկ Հարությունյանը: Այսինքն` Հարությունյանի շուրջ օղակը ակնհայտորեն սեղմվում էր, և կալանավորումը անխուսափելի էր…


Իսկ ինչ վերաբերում է ArmLur.am-ի հրապարակմանը, դրա ճշմարտացիությունը կապացուցվի ժամանակի ընթացքում, ինչպես եղել է տասնյակ քրեական գործերի դեպքում, երբ սկզբում բոլորը հարձակվել են մեզ վրա, ֆեյքերով հայհոյել են, համարել են «ծախու», բայց որոշ ժամանակ անց ճշմարտությունը հաղթել է:


Հիշեցնենք` 2016-ին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակեց, թե ինչպես է ՀՀ նախկին ՊՆ Սեյրան Օհանյանի թիկնապահը ՌՈ նախկին պետի տեղակալի սենյակում ապտակել ՊՆ փոխգնդապետին` ստիպելով ցուցմունք տալ գնդապետ Սամվել Խաչատրյանի դեմ: Ողջ երկրի իշխանությունը մեր դեմ դուրս եկավ, արդեն «ազգի դավաճան» էին հռչակել մեզ և այլն: Նույնիսկ ՌՈ աշխատակիցները գնացին լրագրողի տուն բերման ենթարկելու: Բայց դեպքերից 3 տարի անց «Ժողովուրդ» օրաթերթը և Քնար Մանուկյանը հասան նրան, որ ՊՆ գնդապետը արդարացվեց»:

Դիտվել է՝ 417

Մեկնաբանություններ